Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսօր առավոտյան ևս մեկ բուժզննում է անցել՝ հայտնում է Football Italia-ն։
Սպասվում է, որ Մխիթարյանը շարք կվերադառնա արդեն ապրիլի 8-ին Եվրոպա լիգայի 1/4 եզրափակչի՝ «Այաքսի» դեմ առաջին խաղին։
Մխիթարյանն այսօր ժամանել է Villa Stuart կլինիկա, որպեսզի բուժզննում անցնի և գնահատի սրունքի վնասվածքի վիճակը։
Հայ ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել ԵԼ 1/8 եզրափակչի՝ «Շախտյորի» դեմ առաջին խաղում: