Մարտի 30-ին Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 673 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 281145 է: Այս մասին գրում է կառավարության stopcov.ge կայքը:
Երեկ իրականացվել է 30751 թեստավորում, որից 23361-ը հակամարմինների, 7390-ը՝ ՊՇՌ թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 298 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 272899 մարդ: Մեկ օրում վարակից մահացել է ևս 8 մարդ, մահերի ընդհանուր թիվը 3773 է :
Դրական դինամիկայի ցուցանիշը՝ օրական 2.19 %, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 1.69%, վերջին 7 օրվանը՝ 1.60%: