ԲԿՄԱ-ի եիրտասարդ ֆուտբոլիստ Ժիրայր Շաղոյանը ԱԱ-2022-ի ընտրական փուլի 2-րդ տուրի՝ Իսլանդիայի հավաքականի դեմ խաղում դաշտ դուրս եկավ, դա երիտասարդ ֆուտբոլիսիտի նորամուտն էր: Խաղից հետո ակումբի մամուլի ծառայությունը զրուցել է նրա հետ։
«Ամեն ինչ շատ արագ ստացվեց, չհասկացա` ինչպես պահեստայինների նստարանից հայտնվեցի խաղադաշտում։ Սկզբում լարված էի, բայց արագ հարմարվեցի։ Մարզիչը հանձնարարել էր միայն առաջ շարժվել, դա էր իմ հիմնական խնդիրը։
Շատ ուրախ եմ, որ հաղթեցինք նորամուտիս խաղում, ավելի շատ պիտի աշխատեմ, որպեսզի ավելի շատ խաղաժամանակ ստանամ, իսկ խաղադաշտում ինձ լավագույնս եմ դրսևորելու»,- ասել է ֆուտբոլիստը։