Թբիլիսիում Թուրքիայի դեսպան Ֆաթմա Ջերեն Յազգանը հայտարարել է, որ ապշած և մտահոգված է հակաթուրքական, թուրքաֆոբ, իսկ որոշ դեպքերում՝ նաև իսլամաֆոբ քարոզչությամբ՝ փոխանցում է Инфотека24-ը:
«Դա լուրջ անհանգստության տեղիք է տալիս, քանի որ ես հարգում եմ վրացական մշակույթը. ուղղափառ հավատքը վրացական ինքնության անքակտելի մասն է, սակայն երբ խաչը տեղադրում են շինհրապարակում և պնդում, որ Վրաստանում թուրքական ընկերություն չեն ցանկանում, իմ մեջ կասկածներ են առաջանում, որ սա այն Վրաստանը չէ, որը ես ճանաչում եմ»,- հայտարարել է դեսպանը:
Վրացական հանրությունը դեմ է հանդես եկել Ռիոնիի հովտում Նամախվանի ՀԷԿ-ի շինարարությանը՝ շրջանին սպառնացող բնապահպանական վտանգի պատճառով և շինարարության տեղում բողոքի ակցիա է անցկացրել, ինչը խիստ վրդովել է Թուրքիային: