Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված ակադեմիական քաղաքի գաղափարն անհրաժեշտ է դիտարկել ոլորտի ամբողջական բարեփոխման տեսակետից: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը:
«Օրեր առաջ ընդունվեց «Բարձրագույն կրթության և գիտության» մասին օրենքը, որն ապահովելու է ոլորտի բովանդակային զարգացումը: Վարչապետի կողմից հնչեցված ակադեմիական քաղաքի գաղափարն էլ անհրաժեշտ է դիտարկել ոլորտի ամբողջական բարեփոխման տեսակետից:
Տարօրինակ է, որ օրենքի բովանդակային քննարկում չտեսանք, մինչդեռ այն բազմաթիվ լուծումներ է առաջարկում հատկապես ուսանողներին: Ու ԵՊՀ շենքը որպես սուպերմարկետ ներկայացնելը հերթական հարձակման, իսկ որոշ դեպքերում՝ ամեն ինչն անլրջացնելու վատ փորձ է: Բարեփոխումներն ընթանում են և առաջիկա տարիներին լուրջ արդյունք են ունենալու»,- գրել է Արայիկ Հարությունյանը: