Արցախի Հանապետության տարածքում այսօր գրանցվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար, որից 2-ը՝ մարմանկան վնասվածքներով:
Կեսօրին, Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի տարածքում, 27-ամյա Մ. Ասրյանն իր վարած «Ford transit» մակնիշի ավտոմեքենայով հետընթացի ժամանակ վրաերթի է ենթարկել նույն համայնքի 88-ամյա բնակիչ Ա. Ասրյանին: Վրաերթի պատճառով վերջինս ստացել է ձախ ձեռնաթաթի պատռված վերքեր, կրծքավանդակի փակ վնասվածք, կողերի կոտրվածքներ: Ա. Ասրյանը տեղափոխվել է հիվանդանոց: Ստուգմամբ զբաղվում է ՆԳՆ ոստիկանության Ասկերանի ճանապարհային ոստիկանությունը:
Մարմանկան վնասվածքով ՃՏՊ-ի հաջորդ դեպքն արձանագրվել է Մարտակերտի շրջանում: Մարտակերտի շրջանի Զագլիկ գյուղի 27-ամյա բնակիչ Ա.Անտոնյանն իր վարած «ՎԱԶ 21-214» մակնիշի ավտոմեքենայով Մարտակերտ-Դրմբոն ավտոճանապարհի առաջին կիլոմետրին աջ շրջադարձի ժամանակ դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել բետոնե պատնեշին: Վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մարտակերտի շրջանային բուժմիավորում: Ուղևորի վիճակը լավ է: Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային ճանապարհային ոստիկանությունը: