«Սևանի» կիսապաշտպան Սալոմոն Օբաման Հասարակածային Գվինեայի հավաքականի կազմում նվաճել է Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլի ուղեգիր։ Այս մասին հայտնում է ակոըմբի լրատվության բաժինը:
Կիսապաշտպանն իր երկրի հավաքականի կազմում մասնակցել է ընտրական վերջին երկու հանդիպումներին՝ Տանզանիայի և Թունիսի հավաքականների հետ։ Երկու խաղերում էլ Օբաման խաղադաշտում անցկացրել է 86 րոպե և փոխարինվել։
Հասարակածային Գվինեայի հավաքականը հաղթել է Տանզանիային 1։0 հաշվով և պարտվել Թունիսին՝ 1։2 հաշվով։ Վեց խաղերում վաստակելով 9 միավոր՝ թիմն ապահովել է երկրորդ տեղը խմբում և Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճել։