ՆԱՏՕ-ում կարծիք է հնչել, որ «Կովկաս-2020» ռուսական ռազմավարական զորավարժություններն անցկացվել են այդ թվում ցույց տալու այն, որ համավարակը ՌԴ զինված ուժերին չի խանգարում ցանկացած մարտական առաջադրանքի իրականացման ժամանակ: Այս մասին նշվում է Ռիգայում ՆԱՏՕ-ի ռազմավարական կոմունիկացիաների կենտրոնի՝ մանևրումների վերլուծությանը նվիրված զեկույցում՝ փոխանցում է ТАСС գործակալությունը:
«Առաջին նպատակն է ներկայացնել բարեփոխված ռուսական բանակը որպես համավարակի դեմ պայքարում երկրի հաջողություններում կարևոր մասնակիցը: Երկրորդ նպատակը՝ ցուցադրել, որ երկրում սանիտարական վիճակը վերահսկողության տակ է և զորավարժությունները կարող են հաջողությամբ անցկացվել՝ ի տարբերություն ՆԱՏՕ-ի «Defender-2020»-ի մանևրումներին»,- նշվում է զեկույցում: