Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը լավ հարաբերություններ ունի թե՛ Հայաստանի և թե՛ Ադրբեջանի հետ՝ փոխանցում է ТАСС գործակալությունը:
«Մենք հիանալի վստահելի հարաբերություններ ունենք Ադրբեջանի հետ՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա: Դրանք կարող են ունենալ շատ ու շատ ասպեկտներ, որոնք փոխշահավետ են: Հայաստանի հետ նույնպես պատմական լավ հարաբերություններ են: Մեծ թվով ինտեգրացիոն գործընթացներ ունենք, որոնք Հայաստանին լավ օգուտ են բերում՝ թե՛ քաղաքական և թե՛ տնտեսական»,- հայտարարել է Դմիտրի Պեսկովը:
Պեսկովը նաև ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի պատերազմը դադարեցնելու գործում Պուտինի անձնական դերակատարումը պետք է հիշեն բոլորը: