ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է կորոնավիրուսի պատվաստումների ընդլայնման նոր քայլերի մասին՝ նշելով կորոնավիրուսի չորրորդ ալիքի վերաբերյալ երկրի առողջապահության ոլորտի մասնագետների զգուշացումների մասին՝ փոխանցում է Euronews-ը:
Վերջին շաբաթվա ընթացում վարակման դեպքերն աճել են 10 տոկոսով: Ավելացել են թե՛ վարակման և թե՛ մահվան դեպքերը:
ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տնօրենի հավաստմամբ՝ եթե Միացյալ Նահանգների իշխանություններն անհապաղ քայլեր չձեռնարկեն, ապա եվրոպական երկրների վիճակում կհայտնվեն, որտեղ կտրուկ աճել են վարակման ու մահվան դեպքերը:
Մասնագետը նշում է, որ կորոնավիրուսի համավարակի դեմ պատերազմը դեռևս շարունակվում է, և հաղթանակը շատ հեռու է: