Թշնամին գիտակցում է, որ պատերազմում ոչ մի դեպքում չի կարող հաղթել Իրանին, հետևաբար՝ Իսլամական Հանրապետության դեմ ռազմական գործողությունների իրականացումը հանվել է օրակարգից: Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարը՝ փոխանցում է իրանական Tasnim գործակալությունը:
Գեներալ-մայոր Հոսեյն Սալամին նշել է, որ 1980-ականներին Իրանի դեմ պատերազմի փորձառությունից թշնամիները եկել են այն եզրահանգման, որ Իրանին պատերազմում հաղթելն անհնար է նույնիսկ երազում: