Մարտի 29-ին, ժամը 16։38-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Գեղի գյուղի «Լուսակերտ» թռչնաբուծական ֆաբրիկայի տարածքում հոսանքահարված քաղաքացի կա։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Լ․ Շ․-ն (ծնված 1960 թ.) մեկհարկանի շինության տանիքում աշխատանքներ իրականացնելիս հոսանքահարվել է: Փրկարարները տանիքից իջեցրել են Լ. Շ․-ի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: