ԶԼՄ-ներում ու սոցցանցերում տեղեկություններ են տարածվել, իբր ոստիկանության Սիսիանի բաժնի պետին ազատել են աշխատանքից թմրանյութ օգտագործելու համար։ ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է.
«Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Ոստիկանության Սիսիանի բաժնի պետը ծառայության մեջ է և կատարում է իր պարտականությունները։ Խորհուրդ ենք տալիս չճշտված տեղեկություններ չհրապարակել»,- ասված է հայտարարությունում։