Հայաստան-Իսլանդիա հանդիպման հերոսներից Տիգրան Բարսեղյանը խաղից հետո կիսվել է իր տպավորություններով: Նա նշել է, որ խաղադաշտ են մտել հաղթելու նպատակով:
«Շատ ֆանտաստիկ խաղ ստացվեց: Իմ գոլն էլ, Բայրամյանինն էլ շատ լավն էին: Ու մենք արժանի էինք էսօր հաղթանակին 100 տոկոսով»,- նշել է Բարսեղյանը: