Շահագործման է հանձնվել Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի միասնական սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնը:
Միավորելով սոցիալական ապահովության, բժշկասոցիալական փորձաքննության, զբաղվածության և սոցիալական աջակցության ծառայությունները՝ տարածքային կենտրոնը կսպասարկի համայնքի շուրջ 42000 շահառուի: