Կամո բնակավայրի դպրոցում բացվել են համագյուղացի երկու հերոսներ, Արցախյան պատերազմում զոհված փոխգնդապետ Արման Էդուարդի Դրմեյանի և Արմենակ Բագրատի Խաչատրյանի անվան դասասենյակներ։
Փոխգնդապետ Արման Դրմեյանի հարազատներին է հանձնվել «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանը, որին հերոսն արժանացել է Արցախի նախագահի հրամանագրով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում հայրենիքը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության և արիության համար։
Հմուտ հրամանատարի, փորձառու հրետանավորի արժանի շարունակողն է եղել նաև Կամո գյուղի մյուս հերոսը՝ Արմենակ Բագրատի Խաչատրյանը, երիտասարդ զինվորը զոհվել է հոկտեմբերի 23-ին Մարտունիում, թշնամու հետախուզական հարձակումը կանխելու նպատակով մարտական առաջադրանք կատարելիս, անօդաչու թռչող սարքի հարվածից։