Հայաստան-Իսլանդիա հանդիպման երկրորդ գոլի հեղինակ Խորեն Բայրամյանը կիսվել է խաղի մասին իր տպավորություններով:
«Ընդմիջմանը մարզիչը մեզ հուշեց, թե որտեղ ազատ տարածություններ կան, խորհուրդ տվեց գնդակ ստանալ մրցակցի մեջքի հետևում: Մենք սկսեցինք օգտագործել ազատ տարածությունները: Երբ խփեցինք առաջին գոլը, խաղը բացվեց: Այդ պատճառով ավելի շատ ազատ գոտիներ ունեցանք և օգտվեցինք դրանից»,- նշել է Բայրամյանը: