Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի հատուկ ներկայացուցիչ Կրիստիան Դանիելսոնը վերադարձել է Վրաստան՝ լուծելու հանրապետության իշխանության և ընդդիմության միջև չկարգավորվող հակասությունը: Եվրոպացի դիվանագետն արդեն հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին՝ հայտնում է aliq-ը:
Վարչապետի հետ հանդիպումից հետո այսօր Դանիելսոնը նախագահի նստավայրում կհանդիպի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ: Կրիստիան Դանիելսոնի միջնորդությամբ այսօր տեղի կունենա նաև Վրաստանի իշխանության և ընդդիմադիր մի շարք կուսակցությունների հանդիպումը:
Շառլ Միշելի հատուկ ներկայացուցիչը երեկ՝ մարտի 28-ին, արդեն հանդիպել է մի քանի հասարակական կազմակերպությունների հետ և քննարկել Վրաստանում ստեղծված քաղաքական ճգնաժամի լուծման ուղիները: