Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Դավիդ Յուրչենկոն տպավորիչ ցուցանիշ է գրանցել ազգային թիմում։
35-ամյա դարպասապահը 3-րդ խաղում անընդմեջ անառիկ պահեց դարպասը։ Նախորդ երկու խաղերում Հայաստանի հավաքականը չոր հաշվով հաղթել էր Հյուսիսային Մակեդոնիայի ու Լիխտենշտեյնի հավաքականներին։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը երեկ սեփական հարկի տակ 2։0 հաշվով հաղթեց Իսլանդիայի ընտրանուն և վաստակած 6 միավորով Գերմանիայի հավաքականի հետ գլխավորում է j խմբի մրցաշարային աղյուսակը։