ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի թաքցրել իր անհանգստությունը Իրան-Չինաստան գործընկերությունից: Պարզվել է նաև, որ այս կապակցությամբ Բայդենն արդեն «մի քանի տարի անհանգստացած է»: Այս մասին նա ասել է Դելավեր քաղաքում լրագրողների հետ հարցազրույցում՝ հաղորդում է ТАСС-ը:
Մարտի 27-ին Թեհրանում Իրանի ու Չինաստանի արտգործնախարարները ստորագրեցին 25 տարի ժամկետով համաձայնագիր համապարփակ համագործակցության մասին: Փաստաթուղթը ներառում է տնտեսական, քաղաքական, ռազմական և մշակութային ոլորտները:
Դիտորդներն ակնկալում են, որ այս նոր համապարփակ համագործակցությունը որոշիչ ազդեցություն կունենա և՛ համաշխարհային, և՛ տարածաշրջանային տնտեսության ու քաղաքականության վրա: