ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչությունը տեղեկացնում է, որ մարտի 31-ին՝ ժամը 13:00-14:00-ն ընկած ժամանակահատվածում Արարատի մարզի Վերին Դվին համայնքում կփորձարկվի նոր էլեկտրական շչակը:
«Բնակիչներին խնդրում ենք չանհանգստանալ և խուճապի չմատնվել»,- հայտնում են Արարատի մարզպետարանից: