ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադայի հետ:
Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Յամադային իր դիվանագիտական ծառայության ընթացքում հայ-ճապոնական հարաբերությունների խորացման ուղղությամբ տարված աշխատանքի համար և բարձր գնահատել Ճապոնիայի կողմից Հայաստանի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը:
Դեսպան Յամադան իր հերթին վերահաստատել է Ճապոնիայի պատրաստակամությունը՝ աջակցել Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացներին եւ անձնապես շնորհակալություն հայտնել Արարատ Միրզոյանին երեք տարիների ընթացքում համագործակցության համար:
Կողմերը հանդիպման ընթացքում անդրադարձ են կատարել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին, ինչի վերաբերյալ խորհրդարանի խոսնակն ընդգծել է հայկական կողմի համար հայ ռազմագերիների եւ գերեվարված անձանց հայրենիք վերադարձի առաջնահերթությունը: