Ասկերանի վերին ենթաշրջանում՝ Սղնախ գյուղի ուղղությամբ տեղի ունեցած որոնումների ընթացքում այսօր հայտնաբերվել է ևս մեկ աճյուն:
Վերջինս, նախնական տվյալներով, ռազմական գործողություններին մասնակցած ժամկետային զինծառայող է՝ տեղեկացնում է ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ն:
ԱԻ պետական ծառայության փրկարար ջոկատները որոնումները կշարունակեն վաղը՝ Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում:
Այսպես, որոնումների ընթացքում մինչ այսօր հայտնաբերվել է 1524 աճյուն: