Մարտի 29-ին Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպել է ԱՀ արդարադատության նախարար Կարեն Դանիելյանի ու գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանի հետ:
Քննարկվել են օրենսդրական փոփոխությունների հետ կապված հարցեր: «Նոր իրողությունները նոր պահանջներ են թելադրում, քաղաքացիների կողմից հարցեր են բարձրացվում, դրանց արձագանքել է պետք»,- ասել է Արթուր Թովմասյանը:
Արդարադատության նախարարի ու գլխավոր դատախազի հետ օրենսդիրի ղեկավարը քննարկել է նոր օրենսդրական փոփոխությունների, շրջանառության մեջ գտնվող օրինագծերը Սահմանադրությանը համապատասխանեցնելու հետ կապված հարցեր:
Անդրադարձ է կատարվել Անվտանգության խորհրդի գրասենյակում մշակված օրինագծերին: Արդարադատության նախարարը տեղեկացրեց, որ օրինագիծը փոխանցվել են իր ղեկավարած գերատեսչություն ու գտնվում է լրամշակման փուլում: