Հայաստանն ակնկալում է, որ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի առաջիկա նիստերից մեկում քննարկման կդրվի Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հարցը: ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի ղեկավարն ասել է՝ այս պահին կա 188 անձի վերաբերյալ միջանկյալ միջոց կիրառելու մասին Եվրադատարանի որոշում: Ադրբեջանը հաստատել էր 71 անձի գերեվարման փաստը:
Լիպարիտ Դրմեյան (ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավար) - Նրանք ունեն շաբաթական նիստեր, բայց կոնկրետ Եվրադատարանի որոշումների վերաբերյալ հսկողություն իրականացնող նիստերն անցկացվում են տարեկան 4 անգամ, նիստը հունիսին է, բայց չի բացառվում՝ հրատապությունը հաշվի առնելով, միջանկյալ նիստ կայանա: