ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հարցին, թե արդյոք Պուտինը կընդունի՞ կլիմայի գագաթնաժողովին մասնակցելու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հրավերը, ասել է, որ որոշ ժամանակ կպահանջվի նախքան որոշում կայացնելը՝ գրում է РИА Новости-ն:
Ուրբաթ Սպիտակ տունը հայտնել էր, որ Ռուսաստանի և Չինաստանի նախագահներն աշխարհի 40 առաջնորդների թվում են, որոնք հրավիրվել են ապրիլի 22-23-ը կայանալիք գագաթնաժողովին:
Հանդիպումը լինելու է առցանց: