Սուեզի ջրանցքում խցանված Ever Given նավը մասամբ դուրս է բերվել ծանծաղուտից՝ հայտնում է Bloomberg-ը: Սակայն հայտնի չէ, թե երբ կվերսկսվի երթևեկությունը: Ներկայումս ավելի քան 450 նավ սպասում է տեղաշարժին:
Մասնագետների կարծիքով՝ Ever Given բեռնանավի կողմից Սուեզի ջրանցքով նավերի տեղաշարժի արգելափակումը կարող է կարճ ժամանակով բարձրացնել նավթի և գազի գները, սակայն երկարաժամկետ բացասական ազդեցությունը բացառում են:
Թայվանական Evergreen Group-ին պատկանող Ever Given հսկա բեռնանավը Սուեզի ջրանցքի ծանծաղուտում է հայտնվել մարտի 23-ին: Այն Չինաստանից ուղևորվում էր Ռոտերդամ (Նիդերլանդներ) և, ըստ նախնական տվյալների, ուղուց շեղվել է ուժեղ ավազամրրիկի հետևանքով առաջացած ցածր տեսանելիության պատճառով: