Ever Given բեռնանավը դուրս է բերվել ծանծաղուտից և նավերի երթևեկությունը Սուեզի ջրանքով վերսկսվել է: Չինաստանից Նիդերլանդներ ուղևորվող բեռնանավն էլ շարժվել է դեպի լճեր, որտեղ տեխնիկական զննման կենթարկվի՝ տեղեկացնում է euronews-ը:
Նավը կարճ ժամանակով Կարմիր և Միջերկրական ծովերը միացնող ջրանցքում էր հայտվել ուժեղ քամու պատճառով: Այս պահին այն շարժվում է իր հնարավորություններով, բայց քարշակների ուղեկցությամբ:
Փորձագետների կարծիքով՝ մարտի 23-ին տեղի ունեցած միջադեպի և դրան հաջորդած մի քանի օրվա ընթացքում առաջացած խցանման պատճառով Սուեզի ջրանցքը օրական կորցրել է 12-14 միլիոն դոլար եկամուտ: