ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ապրիլին սպասվող՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի որոշմանը և վստահեցրել, որ խնդիրը չի պահանջում անհապաղ զրույց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին տեղեկացնում է ТАСС-ը:
«Փաշինյանը կշարունակի կատարել Հայաստանի վարչապետի պարտականությունները, ուստի այդ որոշումն անհապաղ քննարկման կարիք չունի»,- ասել է Կրեմլի խոսնակը և ավելացրել, որ երկու երկրների ղեկավարները վերջերս են կապի մեջ եղել, ու նրանց շփումները շարունակական են: