Ալյասկայում ուղղաթիռի վթարից զոհվել է միլիարդատեր Պետեր Կելները՝ Չեխիայի ամենահարուստ գործարարը: Այդ մասին հայտնում է The Washington Post-ը:
Կելները 17,5 միլիարդ դոլար կարողության տեր էր և Եվրոպայի ու աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը:
Հայտնի է, որ աղետի հետևանքով զոհվել է ևս չորս մարդ: Դեպքի վայր ժամանած փրկարարները գտել են միակ ողջ մնացածին: Նա հոսպիտալացվել է, վիճակը գնահատվում է «ծանր, բայց կայուն»: