2020-ի Արցախյան պատերազմը ի ցույց դրեց մեր թույլ կողմերը, ներքին սխալները, այդ թվում՝ արտաքին գերատեսչության: Այդ մասին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում նշեց ԱԳ նախարար Արա Այվազյանը:
«Մենք հիմա բոլորս մեղավորներ ենք փնտրում, բայց դրա ժամանակը կգա, մենք համակողմանի կվերլուծենք՝ ինչ և ինչպես տեղի ունեցավ:
Եվ ընդհանրապես, ամեն ինչ բարդել միայն մեկ երկրի վրա՝ ճիշտ չէ: Դա ժողովրդավարության պարտությունն ու նահանջն էր: Սա ապացուցեց, որ ներկայումս, երբ աշխարհը զբաղված է համավարակի հետևանքով իր առջև ծառացած խնդիրներով, ավտորիտար ռեժիմները ժամանակ են գտել իրենց նպատակներն առաջ մղելու համար»,- ընդգծեց նախարարը: