Այսօր Հայաստանի ֆուտբոլի ընտրանին, Մունդիալ-2022 ընտրական փուլի շրջանակում Երևանում ընդունելով Իսլանդիային, առավելության հասավ 2:0 հաշվով:
Առաջին խաղակեսն ավարտվեց ոչ-ոքի:
Երկրորդ կեսի մեկնարկում Հայաստանի ընտրանին օգտագործեց իր հնարավորությունը` դիպուկ հարվածով 53-րդ րոպեին աչքի ընկավ Տիգրան Բարսեղյանը:
Այնուհետև Խորեն Բայրամյանը կրկնապատկեց հաշվի առավելությունը:
Արդյունքում՝ Հայաստանի ընտրանին հաղթեց 2:0 հաշվով:
Հայաստանի հավաքականը երրորդ տուրի շրջանակներում կրկին Երևանում կխաղա Ռումինիայի հետ:
Հանդիպումը կկայանա մարտի 31-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում: