ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնք այցի ժամանակ անդրադարձել է դատաիրավական բարեփոխումներին:
«Դատարանը՝ որպես ինստիտուտ, չի կայացել: Մենք հասել ենք նրան, որ, այո՛, բոլոր մեխանիզմները կառուցել ենք: Ու որևէ կասկած չկա՝ բոլոր դատավորները, որ անազնիվ են օրենքի ու ժողովրդի հետ, հեռացվելու են: Բոլոր մեխանիզմները գործարկվել են արդեն: Այսօր Արդարադատության նախարարության կողմից հարուցված տասնյակի չափ կարգապահական վարույթներ կան, որոնք գտնվում են ԲԴԽ-ում»,- նշեց Փաշինյանը: