Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանի նախագահի հրավերով մարտի 28-ին Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի պատվիրակությունը մեկնել է Մոսկվա:
ԲԴԽ-ից հայտնում են, որ պաշտոնական այցի ընթացքում Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի գլխավորած պատվիրակությանը կընդունի ՌԴ Գերագույն դատարանի նախագահ Վյաչեսլավ Լեբեդևը:
Երկու երկրների դատական իշխանությունների փոխգործակցության ամրապնդման շրջանակում հայկական պատվիրակությունը հանդիպումներ կունենա ՌԴ դատական իշխանության բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ ևս: