Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Արմավիրի մարզի Արագած, Մյասնիկյան, Ալաշկերտ, Նալբանդյան և Արտաշար համայնքներ ավարտվեց՝ տեղեկացրել է ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը:
«Կառավարության ղեկավարը յուրաքանչյուր համայնքում այցելեց 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների շիրիմներին, հանդիպումներ ունեցավ տեղի բնակիչների հետ եւ անդրադարձավ առաջիկա ծրագրերին»,- տեղեկացրել է Մանե Գևորգյանը ֆեյսբուքի իր էջում։