Մարտի 25-26-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 6 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Վարդենյաց լեռնանցքում, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում և Երնջատափ գյուղում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքներում, Շիրակի մարզի Ամասիա-Հողմիկ ավտոճանապարհին։
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա և 13 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։