Մարտի 27-ին՝ ժամը 11։14-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիլիկյան թաղամասում գտնվող պլաստմասսայի արտադրամասում հրդեհ է բռնկվել։
Հրդեհի բարդության «ԲԻՍ 1» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։
Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2 կանչ»․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս չորս մարտական հաշվարկ, գազածխապաշտպան ծառայության մեքենա և բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սիլիկյան թաղամասի 13-րդ փողոցի թիվ 2/8 հասցեում գտնվող «Պրոֆալ» ՍՊԸ-ին պատկանող եռահարկ շինության տարածքում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։23-ին, մարվել՝ 14։16-ին։ Այրվել են աստիճանավանդակի փայտե կառուցատարրեր (60 քմ), նկուղային հատվածում գտնվող պահեստի տարածքում (500 քմ)՝ պլաստմասսայե ծաղկամաններ, փայտե կառուցատարրեր և մասամբ՝ մոտ 30 տուփ փաթեթավորած տորֆի խտացված հումք։
Դեպքի վայրում են գտնվել ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը, ԱԻՆ ՓԾ տնօրեն փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը և ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանը։