Մարտի 27-ին՝ ժամը 13:12-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Գավառ ավտոճանապարհի մոտ 13-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Մարտունի-Գավառ ավտոճանապարհի մոտ 13-րդ կմ-ին, «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Ղ․, ծնված 1974 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ճամփեզրի փոսը։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդը և ուղևորներ՝ Ռ․ Ղ․-ն (ծնված 1968 թ.), Լ․ Ղ․-ն (ծնված 1959 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և տուժած Ռ․ Ղ․-ին պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածները հոսպիտալացվել են Մարտունի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները Հ․ Ղ․-ի և Լ․Ղ․-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Ռ․Ղ․-ինը՝ կայուն ծանր: