Անհայտ անձինք Լոս Անջելեսի պահեստային տարածքից հափշտակել են ամերիկացի փոփ երգչուհի Բիոնսեին պատկանող 1 մլն դոլար արժողությամբ իրերը: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
Հանցագործները այս ամիս արդեն երկրորդ անգամ ներխուժել են պահեստային մաս, որտեղ պահվել են Բիոնսեի իրերը: Գողերը հափշտակել են թանկարժեք պայուսակներ և զգեստներ: Առաջին գողությունից հետո շաբաթվա ընթացքում հանցագործները կրկին ներխուժել են պահեստ և գողացել երգչուհու ոճաբաններից մեկին պատկանող իրերը: