Իրանն ու Չինաստանը 25-ամյա փոխգործակցության համաձայնագիր են ստորագրել: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն՝ փոխանցում է Al Arabiya-ն:
Համաձայնագիրը վերաբերում է քաղաքական, տնտեսական ու ռազմավարական ոլորտներին: Փաստաթուղթը ստորագրել են Թեհրան ժամանած Չինաստանի արտգործնախարարն ու իրանցի պաշտոնակիցը:
Իրանի ԱԳՆ խոսնակը հավաստիացրել է, որ այս համաձայնագիրը միանգամայն արդյունավետ կլինի Իրան-Չինաստան հարաբերությունների խորացման գործում: