Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը ևս չի մասնակցել Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում ընթացող գեղասահքի աշխարհի առաջնությանը: Պատճառը կրկին կորոնավիրուսն է: Նախօրեին զույգը մասնակցել էր պաշտոնական մարզմանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի առաջատար գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանն աշխարհի առաջնությանը չէր մեկնել կորոնավիրուսի պատճառով: Վնասվածքի պատճառով աշխարհի առաջնության չի մասնակցի նաև կանանց մենասահքի առաջատար Անաստասիա Գալուստյանը։