Տարվա ծառատունկը Երևանում մեկնարկել է Եռաբլուրից: Բարեկարգվում է հերոսների մոտ տանող ճանապարհի 700 քառակուսի մետր մակերեսով այս լանջը: Գործ շատ կա անելու՝ ասում է մայրաքաղաքի բնապահպանության պատասխանատուն:
Գևորգ Նազարյան (Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ) - Այստեղ կանաչ գոտին ինքն ամբողջությամբ անխնամ է, բացի այդ, նաև կեղտոտ ա:
Տարածքում նախատեսված է տնկել մի քանի տեսակի ընդհանուր՝ 2500 ծառ: Դրանք չորս շերտով են լինելու, այնպես որ, տարվա բոլոր եղանակներին կանաչ շերտ ապահովեն զինվորական պանթեոնի համար: Հողում դրվող առաջին 250 շիվերը բարդի են:
Քրիստինա Վարդանյան («Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի փոխտնօրեն) - Բարդին Հայաստանի խորհրդանիշն է, դրա համար առաջինը կտնկենք բարդի, կլինի երկրորդ շերտը՝ մի այլ սորտի բարդի: Հետո կտնկենք սոսի, որ հսկա ծառեր են դառնում՝ մեծ սաղարթով: Եվ զանգվածային կլինեն այստեղ մշտադալարները:
Բարդիները ծրագրին հատկացրել է «Արմենիա թրի փրոջեքթ» հիմնադրամը: Կանաչապատման աշխատակիցների հետ ծառերը տնկել են էկոակտիվիստ կամավորները:
Բարդիները շուտով բողբոջ կտան: Տարածքում ոռոգման համակարգ կա անցկացված, նախորդ սեզոններին տնկած տուաներն արդեն թափ են հավաքել: