Գերմանիայում կորոնավիրուսի երրորդ ալիքը կարող է լինել ամենավատը, քանի որ վերջին շաբաթներին վարակի դեպքերն ավելացել են: Այս մասին հայտարարել է վարակիչ հիվանդությունների վերահսկման Ռոբերտ Կոխի ինստիտուտի ղեկավարը՝ փոխանցում է Reuters գործակալությունը:
«Հստակ ազդակներ կան, որ այս ալիքն ամենավատը կլինի, քան նախորդ երկուսը»,- ասել է ինստիտուտի ղեկավարը՝ քաղաքացիներին հորդորելով Սուրբ Զատկի տոնին մնալ տանը: Նրա հավաստմամբ՝ դժվարին շաբաթներն առջևում են:
Այլ երկրներից, այդ թվում՝ Ֆրանսիայից, Ավստրիայից, Դանիայից ու Չեխիայից ժամանող զբոսաշրջիկները Գերմանիայի սահմանին պետք է ցույց տան կորոնավիրուսի 48-ժամյա բացասական թեստը, որից հետ պետք է տասն օր մեկուսանան:
Գերմանիայի առողջապահության նախարարի հավաստմամբ՝ երկիրը «համավարակի մարաթոնի» վերջին փուլում է, սակայն Գերմանիայի առողջապահության համակարգն ապրիլին կհասնի սահմանագծին: