Բելառուսը որակազրկվել է «Եվրատեսիլ» երգի մրցույթի մասնակցությունից, քանի որ ներկայացված երգի տեքստը չի համապատասխանել մրցույթի կանոններին՝ փոխանցում է BBC-ն:
Երկու շաբաթ առաջ բելառուսական կողմին խնդրել էին փոխել երգը, քանի որ նախորդ երգը քաղաքական ենթատեքստ ուներ: Սակայն նույն խմբի ներկայացրած նոր երգը մրցույթի կազմակերպիչները նույնպես արգելել են անհամապատասխանության պատճառով:
Բելառուսական "Галасы ЗМеста" բենդը հայտնի է որպես հակակառավարական ցույցերը ծաղրող խումբ: