Բնապահպանական ոլորտի իրավախախտումների դեմ մշտական պայքար են տանում ոստիկանության Թումանյանի բաժնի աշխատակիցները։
Հերթական ծառայության ընթացքում, մարտի 23-ին, ժամը 17.20-ին, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, Դսեղ գյուղի ճանապարհին կանգնեցվել է նույն գյուղի 48-ամյա մի բնակչի վարած «ԳԱԶ-24» մակնիշի, առանց հաշվառման համարանիշի մեքենան՝ բեռնված փայտանյութով, որի համար վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել։
Նա հայտնել է, թե նույն օրը՝ կեսօրին, Գուգարքի անտառտնտեսության «Ջաղացներ» կոչվող հանդամասում ինքն է բենզասղոցով հատել մեկ կանգուն թխկի: Մեքենան տեղափոխվել է Թումանյանի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: