Գյումրու սիմֆոնիկ նվագախմբի հնչյուններն այսօր ողջունում էին քաղաքի դրամատիկական թատրոնի հյուրերին, որոնց մեծ մասն աճեմյանցիներն էին։ Նրանց համար այսօր կրկնակի տոն է։ Թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանի բնորոշմամբ՝ դրամատիկականում բոլորն այսօր նվեր ունեն։
Նվերը թատրոնի պաշտոնական կայքն է, որը գործարկվեց այսօր։ Դրամատիկականի 155-ամյա պատմությունը, խաղացանկը և դերասանների կենսագրական տվայլները, ամեն ինչ ամփոփված է էլէկտրոնային մեկ հասցեում։ Այսուհետև հնարավոր է նաև օնլայն եղանակով տոմսեր ձեռք բերել։
Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի 9 աշխատակցի քաղաքապետի անունից պատվոգրեր հանձնեցին` արդյունավետ աշխատանքային գործունեության և թատերական արվեստի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար: