Մյանմայի անվտանգության ուժերն այսօր կրակ են բացել երկրում անցկացված բողոքի ակցիայի մասնակիցների ուղղությամբ և սպանել ավելի քան 90 ակտիվիստի՝ փոխանցում է Reuters գործակալությունը:
Փետրվարի 1-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջմանն ընդդիմացած ցուցարարները բողոքի ակցիա էին կազմակերպել մի շարք քաղաքներում: Ակտիվիստները զգուշացրել են, որ նրանց կարող են «կրակել թիկունքից կամ գլխին», քանի դեռ Մյանմայի բարձրաստիճան զինվորականները նշում են Զինված ուժերի օրը:
«Այսօր ամոթալի օր է զինված ուժերի համար»,- ասել է ռազմական խունտայի ընդդիմադիր խմբի խոսնակը:
Նրա հավաստմամբ՝ բանակի գեներալները նշում են Զինված ուժերի օրն այն բանից հետո, երբ սպանել են ավելի քան 300 անմեղ քաղաքացու: