Թատերասեր հանրությունը մարտի 27-ին տոնում է Թատրոնի համաշխարհային օրը (World Theatre Day): Այն տոնելու գաղափարը հաստատվել է Թատրոնի միջազգային ինստիտուտի (International Theatre Institute, ITI) որոշմամբ:
Նպատակն է աշխարհի բոլոր թատերական համույթների միջև համագործակցության ընդլայնումը: Առաջին անգամ տոնը նշվել է Ֆրանսիայում, որից հետո տարածվել է ամբողջ աշխարհում: 1962 թվականից ի վեր Թատրոնի համաշխարհային օրը տոն է նրանց համար, ովքեր գնահատում են թատրոնի արվեստի արժեքն ու նշանակությունը: