Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով ՍԴ որոշումը կհրապարակվի այսօր՝ 26․03․2021, ժամը 17։45-ին՝ տեղեկացրել է ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը:
Հիշեցնենք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանադրականությունը վիճարկելու դիմում էին ներկայացրել «Մարտի 1-ի» գործով ՀՀ-ում սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանն ու Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ հանձին դատավոր Դավիթ Գրիգորյանի: