Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության օնլայն հարթակները գործում են 4 լեզուներով, այդ թվում՝ ադրբեջաներենով: Դա լայնածավալ և բարդ աշխատանք է, որն ունի շատ կարևոր նշանակություն՝ հակազդելու և կանխելու Ադրբեջանի կողմից քարոզվող կեղծ հակահայկական տեղեկատվությունը հանրության շրջանում:
Հավելենք, որ Հայաստանում լրատվական խոշոր գործակալությունների ադրբեջաներեն և թուրքերեն տարբերակների նախադեպեր արդեն իսկ կան: Հանրային հեռուստաընկերությունը ևս օրերս գործարկել է 1lurer.am կայքի ադրբեջաներեն բաժինը:
Տեղեկատվական պատերազմի պայմաններում քարոզչության այս եղանակը ոչ միայն ընդունված է ամբողջ աշխարհում, այլև այս իրավիճակում ուղղակի անհրաժեշտություն է և բխում է Հայաստանի Հանրապետության ազգային շահերից: